Երգչուհի Մաշա Մնջոյանը՝ իր և լուսանկարիչ Ռոբերտ Քոլոյանի սիրավեպի մասին. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Երգչուհի Մաշա Մնջոյանը՝ իր և լուսանկարիչ Ռոբերտ Քոլոյանի սիրավեպի մասին. life.panorama.am

Երգչուհի Մաշա Մնջոյանի և լուսանկարիչ, երգիչ Ռոբերտ Քոլոյանի մտերմության մասին շատերը գիտեն, նրանք ոչ միայն երբեմն-երբեմն համագործակցում են միասին, այլև լավ ընկերներ են:

Սակայն վերջերս նրանց էլ ավելի հաճախ կարելի է տեսնել տարբեր սրճարաններում, նրանք միասին լուսանկարվում են, կիսվում դրանցով իրենց հետևորդների հետ, որոնք էլ ուղեկցվում են, այսպես ասած,  սրտիկների տեսքով սմայլիկներով: Շատերի կարծիքով Մաշայի և Ռոբերտի ընկերական հարաբերությունները նոր փուլ են անցել, և նրանց միջև սիրային կապ կա: Իսկ թե որքանո՞վ են այդ կարծիքները համապատասխանում իրականությանը, Life.panorama.am-ը ճշտել է Մաշա Մնջոյանից:

«Այդ կարծիքներն ինձ մոտ անգամ ծիծաղ են առաջացնում: Վստահեցնում եմ՝ նման բան չկա: Ռոբերտի հետ մենք պարզապես շատ մտերիմ ենք, իրար շատ վաղուց ենք ճանաչում, իսկ երբ երկուսս էլ սկսեցինք սովորել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, էլ ավելի մտերմացանք: Ինչ վերաբերվում է մեկնաբանություններում տեղ գտած սրտիկային սմայլիկներին, դրանք ևս ոչինչ նշանակել չեն կարող և պարզապես խորհրդանշում են մեր լավ ընկերական հարաբերությունները»,- նշեց Մաշան՝ շարունակելով.

«Ռոբերտը շատ լավ մարդ ու պրոֆեսիոնալ մասնագետ է: Միասին շատ ենք աշխատել, քանի որ նրա լուսանկարչական աչքն ինձ շատ է դուր գալիս, միշտ կարողացել ենք համատեղ համագրոծակցությամբ հետաքրքիր ֆոտոշարք ստանալ: Ուրախ եմ, որ ի դեմս նրա՝ շատ լավ ընկեր ունեմ կողքիս»:

Լուսանկարը՝ bravo.am-ի

 



Նման նյութեր