Թենիսի բաց առաջնության երրորդ շրջանում աշխարհի երկրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչն ուժերը չափել է արգենտինացի Դիեգո Շվարցմանի հետ և հաղթել 5:7, 6:3, 3:6, 6:1, 6:1 հաշվով:
Մրցող թենիսիստների միջև պայքարը տևել է 3 ժամ 18 րոպե: Չորրորդ շրջանում Ջոկովիչը կմրցի իսպանացի Ալբերտ Ռամոս Վինյոլասի հետ:
Իսպանացի Ռաֆայել Նադալը հաղթել է վրացի Նիկոլոզ Բասիլաշվիլուն` 6:0, 6:1, 6:0: Նադալին հաղթանակ տանելու համար անհրաժեշտ է եղել 1 ժամ 30 րոպե: Չորրորդ շրջանում Նադալը կմրցի իսպանացի Ռոբերտո Բաուտիստա Ագուտի հետ:
armsport.am