
Հունիսի 4-ին կայանալիք Հայաստան-Սենտ Քիթս և Նևիս ընկերական հանդիպումը կսպասարկի մրցավարական անձնակազմը Վրաստանից:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Գլխավոր մրցավարն է Լաշա Սիլագավան, մրցավարի օգնականներն են Դավիթ Չիգոգիձեն և Լևան Տոդրիան:
Հանդիպման չորրորդ պաշտոնյան է Գևորգ Եղոյանը Հայաստանից:
Հիշեցնենք՝ Հայաստան-Սենտ Քիթս և Նևիս ընկերական խաղը կկայանա Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 20:00-ին: