Հեռուստաաստղ Քլոե Քարդաշյանը ցանկանում է իր զարմուհու` եղբոր Ռոբ Քարդաշյանի և Բլեյք Չայնայի միակ դստեր` Դրիմի պաշտոնական խնամակալը դառնալ, գրում է Starslife.ru-ն: Չնայած փոքրիկը հարազատ մայր և հայր ունի` Քլոեն շատ է ցանկանում զարմուհու կյանքի մասնիկը դառնալ:
Փոքրիկի ծնողներն անդադար բաժանվում, իսկ այնուհետև վերականգնում են իրենց հարաբերությունները:
Որպես ավագ քույր Քլոեն կցանկանար օգնել Ռոբին, եթե հանկարծ նա մենակ մնա երեխայի հետ:
«Ցանկանում եմ տեսնել, թե ինչպես է Դրիմը մեծանում, ցանկանում եմ ամեն օր նրա հետ ժամանակ անցկացնել: Ցանկանում եմ, որպեսզի ամբողջ ընտանիքս միասին լինի: Ես ամեն ինչի պատրաստ եմ, որպեսզի հենց այդպես էլ լինի», – հայտարարել է Ռոբը իրենց ընտանեկան ռեալիթի շոուի վերջին թողարկումներից մեկի ընթացքում: