«Շերլոքի» աստղին կողոպտել են (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Շերլոքի» աստղին կողոպտել են

Բրիտանական «Շերլոք» սերիալի աստղին՝ դերասանուհի Ամանդա Աբբինգթոնին, թալանել են «Էմմի» մրցանակի հանձնման ժամանակ:

Սեպտեմբերի 18-ին «Շերլոքի» հատուկ թողարկումը՝ «Անճոռնի հարսնացուն», ճանաչվել է լավագույն հեռուստաֆիլմ: Սերիալի գործընկերների հետ միասին Աբբինգթոնը բեմ է բարձրացել:

1280_amanda_abbington_sherlock_emmys_getty_607662784

Այդ ընթացքում, դերասանուհու խոսքով, ինչ-որ մեկը գողացել է աթոռի տակ մնացած իր դրամապանակը: Աբբինգթոնը պնդում է, որ իրենից գողացել են հեռախոսը և վարորդական իրավունքը:

«Էմմի» մրցանակաբաշխության ժամանակ հաղթողների ժամանակավորապես դատարկված տեղերը զբաղեցնում են հատուկ աշխատակիցներ՝ «սիթ-ֆիլլերներ»: Աբբինգթոնը չի նշել՝ արդյոք այդպիսի աշխատակցի տեսե՞լ է իր տեղում: Այս մասին հայտնում է ET Online-ը: