Սիրիայում ծնված 47-ամյա երգիչ Ավրաամ Ռուսոն պատմել է, որ ցանկացած պահի կարող է մահանալ։ Ինչպես գրում է news.rumbler.ru-ն, 2006թ. Ավրաամ Ռուսոն մի քանի հրազենային վիրավորում է ստացել իր ավտոմեքենայի վրա արձակված կրակոցների արդյունքում, աղիների ուռուցքի վտանգի առջև է կանգնած։ Երեք փամփուշտ անցել է Ռուսոյի մարմնի միջով, ընդ որում, որովայնի հատվածում ստացած վիրավորումը բժիշկները գնահատել էին՝ որպես ծայրահեղ ծանր։ Երգիչը ենթարկվել է մի քանի վիրահատության, աղիներից շուրջ 30 սմ հատված հեռացվել էր։ «Մեծ թվով վիրահատությունների պատճառով ես հիմա բազմաթիվ հիվանդություններ ունեմ։ Ցանկացած պահի կարող է նոպա սկսվել, և ես կարող եմ մահանալ։ Վերջերս բժիշկներն ուռուցք են հայտնաբերել աղիներիս մեկ այլ հատվածում»,- ասել է նա։
«Կարող եմ մահանալ ցանկացած պահի». 47-ամյա Ավրաամ Ռուսոն խոսել է առողջական խնդիրների մասին
| Դիտվել է`
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ