Պակասում է ժամանակը՝ ընտանիքիս ու ընկերներիս համար շատ ավելին անելու. Մերի Հակոբյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Պակասում է ժամանակը՝ ընտանիքիս ու ընկերներիս համար շատ ավելին անելու. Մերի Հակոբյան. life.panorama.am

Երեկ՝ հունիսի 1-ին, դերասանուհի, մոդել Մերի Հակոբյանը նշել է ծննդյան 26-ամյակը, իսկ այսօր պատասխանել է Life.panorama.am-ի բլից հարցերին:

Տարեդարձներիս շարքում ամենահիշարժանը…

– Ամենահիշարժանն այս տարի էր, քանի որ չէի պատրաստվել տարեդարձիս, իսկ ընկերուհիներս հետաքրքիր անակնկալ մատուցեցին. նրանք տոնական տորթ էին բերել՝ խորհրդանշական մոմերով, որոնք փչեցի մեքենայի մեջ: Արդյունքում երեքով մեքենայում երաժշտություն լսելով նշեցինք ծննդյանս օրը:

Երբ սիրված ես ու դա ակնհայտ է, որովհետև…

– Որորվհետև մինչ սիրված դառնալը անցնում ես փորձությունների, նեղ ճանապարհների միջով, որոնցից դուրս գալով՝ հասկանում ես, որ միայն աշխատասիրությունն ու հավատքը կարող են քեզ բերել այն կետին, որտեղ կանգնած ես հիմա:

Ես ունեմ սիրված մասնագիտություն, լավ ընտանիք ու ընկերներ, բայց պակասում է…

– Պակասում է ժամանակը՝ ընտանիքիս ու ընկերներիս համար շատ ավելին անելու:

Երազանքներից որոշները կատարվել են, բայց կա մեկը…

– Այո, որոշ երազանքներ արդեն իրականություն են, բայց մեկը՝ ամենագլխավորը, պետք է իրականանա այս տարի, որին անասելի շատ եմ սպասում ու ամեն բան անում այդ ուղղությամբ:

Սիրուց կարևոր…

– Սերն, իհարկե, կարևոր է, բայց ամենակարևորը, միանշանակ, առողջությունն է:

Ուզում եմ, որ հենց 26-ը ինձ բերի…

– Մասնագիտական որոշ երազանքներ ունեմ, որոնք ուզում եմ հենց այս տարիքն ինձ բերի: Ես հավատում եմ, որ դրանք կկատարվեն ինձ հետ:

 



Նման նյութեր