Սրտի ճիշտ աշխատանքից կախված է ձեր կյանքը։ Սրտի աշխատանքի խանգարումը կարող է բազմաթիվ տհաճ երևույթների պատճառ դառնալ, հաճախ նաև ավարտվել մահվան ելքով։ Marketium.ru կայքը ներկայացրել է 11 նշան, որոնք կարող են վկայել սրտի հետ խնդրի առկայության մասին։
Հոգնածություն
Եթե առավոտյան արդեն իսկ հոգնած եք, չեք կարողանում նորմալ աշխատել արագ հյուծվելու պատճառով, իսկ աշխատանքից հետո ձեզ առհասարակ կոտրված եք զգում, կարող եք խնդիր ունենալ սրտային անբավարարության հետ։
Թուլություն
Հարցումների համաձայն՝ սրտի նոպա ունեցած հիվանդների մեծ մասն անսպասելիորեն թուլություն են զգացել։ Սա ևս կարող է նախազգուշացնող նշան լինել, որ սպասվում է սրտամկանի ինֆարկտ։
Անհանգստություն
Սա մոտեցող սրտի նոպայի ամենատարածված նշաններից մեկն է։ Բժիշկների խոսքով՝ առանց պատճառի անհանգստության և վախի զգացում ունեցել են շատ հիվանդներ՝ հիվանդանոց ընկելուց առաջ։
Շնչահեղձություն
Նույնիսկ շատ փոքր ֆիզիկական ծանրաբեռնվածության արդյունքում առաջացող շնչահեղձությունը ևս կարող է զգուշացնող նշան լինել, որ հարկավոր է դիմել սրտաբանի օգնությանը։ Սրտի աշխատանքի խանգարման արդյունքում թթվածինն անհրաժեշտ չափով չի հասնում թոքերին, ինչը շնչահեղձություն է առաջացնում։
Գլխապտույտ
Եթե ուղեղին քիչ արյուն է հասնում, անձը սկսում է գլխապտույտ ունենալ։ Սա կարող է վկայել սրտի ռիթմի խանգարման մասին։
Սառը քրտինք
Պարտադիր ուշադրություն դարձրեք, եթե զգում եք, որ առանց ֆիզիկական ծանրաբեռնվածության կամ նյարդայնանալու՝ սառը քրտինք է առաջանում։
Հաճախացած զարկ
Եթե զարկերը միշտ հաճախացած են, դրան գումարվում է նաև շնչահեղձություն, գլխապտույտ և թուլություն, հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը։
Ցավ կրծքավանդակում
Այն կարող է առաջանալ անսպասելիորեն և անհետանալ որոշ ժամանակ անց։ Սա է պատճառը, որ մարդիկ հաճախ ուշադրություն չեն դարձնում այս նշանին, ինչը կարող է վկայել մոտեցող սրտի նոպայի մասին։
Այտուցվածություն
Վերջույթների այտուցվածությունը և քաշի ավելացումը կարող են վկայել բազմաթիվ խնդիրների մասին։ Խնդիրը կարող է կապված լինել սրտի առողջության հետ։
Որովայնի գրգռվածություն
Նույնիսկ այնպիսի զգացողությունները, ինչպիսիք են որովայնի ցավը, փքվածությունը, նյութափոխանակության հետ կապված խնդիրները, ոչ միշտ են վկայում աղեստամոքսային տրակտի խնդիրների մասին։ Սրանք կարող են վկայել նաև սրտի հետ կապված խնդիրների առկայության մասին։
Հազ
Սրտային անբավարարության դեպքում թոքերում կարող է հեղուկ կուտակվել, ինչը հանգեցնում է մշտական հազի։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը