Բոլորը գիտեն, թե որքան կարևոր է առողջության նկատմամբ հոգ տանելը։ Սակայն քչերն են սիրում բժշկի այցելել։ Adme.ru-ն ներկայացրել է պարզ միջոց, որը, ըստ կայքի, հնարավորություն է տալիս առանց տնից դուրս գալու ստուգել առողջական վիճակը։
Սովորական գդալ վերցրեք և քսեք լեզվին։
Գդալը դրեք թափանցիկ փաթեթի մեջ և դրեք վառ լույսի տակ։
Մեկ րոպե անց ստուգեք գդալը։
Մաքուր գդալը, որից տհաճ հոտ չեք զգում, նշանակում է, որ ներքին օրգանների առողջության հետ կապված խնդիրներ չկան։
Եթե հոտ է առկա…
Սուր, փտած հոտի առկայությունը վկայում է թոքերի կամ որովայնի հետ կապված խնդիրների մասին։
Քաղցր հոտի առկայության դեպքում հնարավոր է՝ շաքարային դիաբետ է առկա։
Ամոնիակի հոտի առկայությունը վկայում է երիկամների հետ կապված խնդիրների առկայության մասին։
Եթե առկա են բծեր
Սպիտակ կամ դեղին բծերը վկայում են վահանաձև գեղձի աշխատանքի խանգարման մասին։
Մանուշակագույն բծերը կարող են վկայել բրոնխիտի, արյան վատ շրջանառության, խոլեստերինի բարձր մակարդակի մասին։
Սպիտակ բծերը վկայում են ռեսպիրատոր վարակի առկայության մասին։
Նարնջագույն բծերը կարող են երիկամների հիվանդության նշան լինել։
Հիշեք, որ այս մեթոդը տեղեկատվական բնույթի է և չի կարող փոխարինել բժշկի խորհրդատվությանը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը