Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի` «Ռեալ»-ի դեմ առաջիկա մրցախաղին:
«Մինչ այդ խաղը դեռ շատ ժամանակ կա: Սակայն շատ հաճելի է խաղալ նման խաղեր: Գիտենք, որ Մադրիդի «Ռեալ»-ը շատ լավ թիմ է: Բայց, կարծում եմ, որ այս տարի շատ ֆուտբոլիստներ կգան և կգնան մեր թիմից: Դեռ ժամանակ ունենք վերլուծելու և պատրաստվելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մխիթարյանը:
Օգոստոսի 8-ին Պրահայում կայանալիք ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի եզրափակիչում կմրցեն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, որը հաղթել է Եվրոպայի լիգայում, և «Ռեալ»-ը, որը նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը: