Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Facebook-ի իր էջում գրում է.
«Դեռ ամեն ինչ սկսվել է դիվանագիտական հարաբերություններ խզելուց։
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները արդեն իսկ խզել է Սաուդյան Արաբիան, Էմիրաթները, Եգիպտոսն ու Բահրեյնը։ Պատճառը Քաթարի կողմից տեռորիստներին հովանավորելու մեղադրանքն է։
Իրանից ու Ռուսաստանից դեռ հայտարարություն չկա։
Ամերիկացիները կոչ են անում բանակցել ու ընդհանուր հայտարարի գալ։ Թրամփը նոր է զինում Սաուդյան բանակը և լուրջ հույսեր է կապում այս պետության հետ՝ տարածաշրջանում իր ազդեցությունը հզորացնելու համար։ Իսկ այսպիսի զարգացումը, իհարկե ԱՄՆ-ին նման հնարավորություն չի տալու»։