Բրինթի Սփիրսը, ով ներկայացրել է իր իններորդ ալբոմը՝ «Glory» անունով, հյուրընկալվել է Ջեյմս Կորդոնին և նրա հետ կարաոկե երգել։ Բացի կարաոկեից՝ նրանք նաև զրույց են ունեցել։ Երգչուհին հայտարարել է, որ ցանկանում է երեխաներ ունենալ. ներկայումս նա երկու որդի ունի։ Միևնույն ժամանակ, երգչուհին ասել է, որ այլևս չի պատրաստվում ամուսնանալ, քանի որ չի հավատում ամուսնությանը։
Կարաոկեի ընթացքում նրանք երգել են նաև Baby One More Time երգը. Բրիթնի Սփիրսը 1999թ. ճանաչում ստացավ համանուն ալբոմի թողարկումից հետո։ Այդ ժամանակ երգչուհին 17 տարեկան էր։