Ծրագրավորող հայ ամուսինները անսպասելիորեն լքում են Միացյալ Նահանգները և գալիս հայրենիք՝ հաջողության նոր պատմություն սկսելու: Մարկոսյանների ընտանիքը՝ պապական սարքերով, ամենաժամանակակից մեթոդով, բնական կոսմետիկա է արտադրում Հայաստանում: Շուտով վերադառնալու են Նահանգներ՝ Լաս-Վեգասի՝ գեղեցկության էքսպոյին ծիրանի կորիզից ստացված եզակի կոսմետիկան ներկայացնելու համար:
Լուսանկարը՝ hetq.am-ի