Հայ հայտնիների հաջող ու անհաջող ոճափոխությունները (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայ հայտնիների հաջող ու անհաջող ոճափոխությունները

Ոճային փոփոխությունները հայտնիների կյանքում անհրաժեշտություն են, որովհետև սովորաբար աստղերը խնդիր են ունենում երկրպագուների հետաքրքրությունն իրենց հանդեպ թեժ պահելու, այդ թվում և՝ վերջիններիս ուշադրությունը սևեռելով իրենց արտաքին տեսքի վրա:

Ոճային փոփոխություններ ասելով՝ առաջնահերթ հասկանում ենք վարսերը, որոնք հաճախ են գունափոխվում, ձևափոխվում: Այս շարքում մեկտեղվել են հայտնի հայուհիների ամենատպավորիչ կերպարանափոխությունները, որոնց նրանք հասել են ընդամենը վարսերի գույնը կամ երանգը փոխելով:

Դերասանուհի և մոդել Աննա Գրիգորյանին սազում են և՛ սևահեր, և՛ շիկահեր կերպարները: Ամեն դեպքում սևահերի կերպարում Աննայի հայացքն ավելի տպավորիչ է, եթե հարց լինի՝ սևահե՞ր, թե՞ շիկահեր, ապա Աննայի պարագայում սևահերը նախընտրելի է:

Կապուտաչյա ու մեղմ ձայնով Պեպելյանին բոլորս միշտ բաց երանգի մազերով ենք տեսել, սակայն տարիներ առաջ Քրիսիտնեն գնաց այդ ճակատագրական քայլին ու սև ներկեց մազերը: Արդյունքը վատը չէր, բայց ամեն դեպքում Քրիստինեի՝ արդեն իսկ սիրված կերպարն իսկույն աղավաղվեց։ Լավ է, որ երգչուհին դա շատ շուտ հասկացավ ու արագ վերադարձավ իր ավանդական բաց երանգին:

Մոդել և դերասանուհի Շուշան Երիցյանին ևս ճանաչում ենք որպես մեր էկրանների ամենավառ շիկահերներ: Սակայն սև վարսեր ունենալու գայթակղությանը Շուշանը ևս չէր դիմացել: Ո՞ր տարբերակն է ավելի շատ սազում Շուշանին, դժվար է ասել, որովհետև երկու պարագայում էլ Շուշանի տեսքը հրաշալի է:

«Ֆուլ հաուսի» Զառային մարմնավորող Քրիստինա Եղոյանին բոլորը հիշեցին որպես շատ տպավորիչ սևահերի: Սակայն տարիներ առաջ Քրիստինան ևս շիկահեր էր: Թե ինչպես է Քրիստինան նման սխալ թույլ տվել, անհասկանալի է: Չէ՞ որ նա այն հայուհիներից է, ում համար վարսերի սև երանգն այընտրանք չունի:

Հրաչուհի Ութմազյանը ևս այն սևահերներից է, ով փորձարկել է արտաքինը՝ լինզաների և շեկ մազերի օգնությամբ փոխել իմիջը: Սակայն, անկեղծ ասած, դա այնքան էլ լավ միտք չէր: Խոսքն այն մասին չէ՝ սազում էր դա Հրաչուհուն, թե ոչ: Իհարկե, սազում էր: Բայց այն, որ հաղորդավարուհին դարձել էր անճանաչելի, փաստ է: Իսկ դա միշտ չէ, որ լավ է:

Դերասանուհի Սոֆյա Պողոսյանին երկու կերպարում էլ մի բառով կարելի է բնութագրել՝ անթերի: Սա այն դեպքն է, երբ երկու տարբերակն էլ շատ սազում են: Ո՞րն ընտրել, դա արդեն Սոֆյան որոշեց, երբ կարճ ժամանակ սևահեր լինելուց հետո վերադարձավ իր ավանդական բաց երանգին, որն, անշուշտ, շատ համահունչ է նրա բնական, բաց կապտավուն աչքերին:

Հաղորդավարուհի Աննա Գևորգյանը վերջերս առաջին անգամ մազերը գունաթափեց, ու ինչպես և ակնկալվում էր, շատ արագ հիասթափվեց իր կայացրած որոշումից: Բաց վարսերով Աննային անհնար է ճանաչել: Նա կարծես բոլորովին այլ մարդ լինի: Իսկ դա արդեն լավ չէ:

Սիլվա Հակոբյանին մուգ վարսերը շատ են սազում, սակայն վառ, արտահայտիչ դիմահարդարմամբ շիկահերի կերպարը ևս նրան սազում է: Խնդիրը նրա մեջ է՝ արդյոք հանուն վարսերի բաց երանգի, արժե ամբողջ օրը շրջել ֆուլ մեյքափով: Այս խնդիրը Սիլվան շատ շուտ գիտակցեց ու արագ վերադարձավ վարսերի մուգ երանգին:

blognews.am