Ղրիմում կայացած «Մանկական Նոր ալիք» երգի միջազգային մրցույթում հաղթող են ճանաչվել Հայաստանը ներկայացնող Անահիտ Ադամյանն ու Ռուսաստանի ներկայացուցիչ Արինա Պետրովան:
Մրցույթին Անահիտը ներկայացել է Սթիվի Ուանդերի Don՛t You Worry About a Thing և Սիրուշոյի «ՊռեԳոմեշ» երգերով։ Անահիտի խոսքով`«ՊռեԳոմեշի» ընտրությունն իրենն եղել, իսկ Don՛t You Worry About a Thing–ը` կազմակերպիչներինը։