Գերմանիան դուրս է բերում իր զինվորներին Թուրքիայից
Advertisement 1000 x 90

Գերմանիան դուրս է բերում իր զինվորներին Թուրքիայից

Life.ru-ի տեղեկություններով Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելին,ով այսօր գտնվում էր Թուրքիայում, չի հաջողվել կարգավորել Ինջիրլիկ ռազմակայանում ծառայող գերմանացի զինվորականներին Բունդեսթագի պատգամավորների կողմից այցելության հարցը… Անարդյունավետ բանակցությունների արդյունքում որոշվել է դուրս բերել 260 գերմանացի զինծառայողներին Ինջրլիկից և նրանց տեղափոխել Հորդանան…

Հիշեցնեմ, որ թուրք-գերմանական հարաբերությունները կտրուկ վատթարացան այն բանից հետո, երբ Գերմանիայի Բունդեսթագը անցյալ տարվա հունիսի 2-ին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը… Հետո դրան գումարվեցին Գերմանիայի կողմից թուրք ընդդիմադիներին պատսպարելը,որոնց Էրդողանի վարչակարգը մեղադրում էր պետական հեղաշրջմանը մասնակցելու մեջ և այս տարվա ապրլին թուրք նախարարների Գերմանիա այցերը չեղարկելը պաշտոնական Բեռլինի կողմից, որոնք Էրդողանը դիտեղ որպես անձնական վիրավորանք…

Այս գրառումը րոպեներ առաջ Facebook-ի իր էջում կատարել է Գագիկ Համբարյանը:



Նման նյութեր