«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բացատրել է, թե ինչու է ՉԼ-ի Գավաթը նվաճելուց հետո փոխել սանրվածքը:
Հունիսի 3-ին Քարդիֆում «Ռեալը» Չեմպիոնների լիգայի եզրափակչում 4:1 հաշվով ջախջախեց «Յուվենտուսին», իսկ Ռոնալդուն դուբլի հեղինակ դարձավ. «Դա իմ խոստումն էր: Ես խոստացել էի, որ եթե մենք հաղթենք Չեմպիոնների լիգայում և ես էլ գոլ խփեմ, ապա կանեմ սա: Ինքս եմ այս սանրվածքիս հեղինակը: Ես միշտ փորձում եմ լավագույնն անել թիմիս համար, և գործերը լավ են ընթանում: Ճշմարտությունն այն է, որ թվերը չեն խաբում»,- ասել է Ռոնալդուն ակումբի պաշտոնական ալիքին տված հարցազրույցում:
Հիշեցնենք՝ պորտուգալացին ՉԼ-ի ընթացիկ մրցաշրջանում իր գոլերի թիվը հասցրեց 12-ի և դարձավ մրցաշարի լավագույն ռմբարկուն: «Յուվենտուսի» դարպասն ուղարկած երկրորդ գոլը Ռոնալդուի համար դարձավ 600-րդը կարիերայի ընթացքում: