
Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է «FIFA 18»-ի դեմքը:
«EA Sports» կանադական ընկերությունն արդեն ներկայացրել է ֆուտբոլային սիմուլյատորի առաջին թրեյլերը:
Հիշեցնենք, որ նախորդ տարի «FIFA 17»-ի դեմքն էր Դորտմունդի «Բորուսիայի» և Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսը: