Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին հարձակվող Սարգիս Ադամյանը 2 տարվա պայմանագիր է կնքել «Յան Ռեգենսբուրգ» ակումբի հետ:
Այս մասին հայտնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը: Նշենք՝ հաջորդ մրցաշրջանից թիմը հանդես կգա գերմանական երկրորդ Բունդեսլիգայում:
«Ակումբի ղեկավարությունը հետաքրքություն էր ցուցաբերում իմ հանդեպ, և «Յան Ռեգենսբուրգի» էությունն ինձ ամբողջովին համոզիչ թվաց: Հենց սկզբից քրտնաջան կաշխատեմ, որպեսզի թիմակիցներիս հետ լավ հանդես գամ երկրորդ Բունդեսլիգայում: Դա հեշտ չի լինի, բայց դրա համար մենք ամեն ինչ կանենք»,- ասել է հայ ֆուտբոլիստը ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում:
Ադամյանի մասին կարծիք է հայտնել, նաև «Յան Ռեգենսբուրգի» տնօրեն Քրիստիան Կելլերը.
«Նա շատ լավ տեխնիկայի է տիրապետում: Հիմա պետք է ցույց տա, որ իր որակները կարող է բերել նաև երկրորդ մակարդակ»:
Հիշեցնենք՝ նախորդ մրցաշրջանն Ադամյանն անցկացրել է ռեգիոնալ լիգան ներկայացնող «Շտայնբախ» ակումբում և անցկացրած 33 խաղում 16 գոլի հեղինակ է դարձել:
armsport.am