Հայաստանի ազգային հավաքականն Աշխարհի 2018թ. առաջնության որակավորման փուլի շրջանակում ուժերը կչափի Մոնտենեգրոյի ընտրանու հետ:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, խաղը կսպասարկի հոլանդացի Կևին Բլոմը: Վերջինիս կօգնեն Դավի Գուսենսը և Յան դե Ֆրիսը: Խաղի 4-րդ պաշտոնյա է նշանակվել Պաուլուս վան Բյոկելը:
Հիշեցնենք, որ մրցող ընտրանիների միջև հանդիպումը կկայանա հունիսի 10-ին, Երևանի ժամանակով 22:45-ին:
armsport.am