«Մանկական Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթի մրցանակակիր, մեդիադեմք Բեթթին՝ Էլիզաբեթ Դանիելյանը, ԱՄՆ-ում իր հեղինակային «New Generation» նախագծի գաղափարի համար արժանացել է մեդալի:
Բեթթիի հաղորդավարական փորձառության և արտիստական հմտությունների սինթեզի արդյունքում ծնված «New Generation» նախագիծը հաջորդական քայլերից բաղկացած ծրագիր է:
«Ես հպարտ եմ, որ իբրև հայ պատանի որևէ կերպ ապագայում կօգտագործի մինչ օրս իր իսկ կատարած աշխատանքներն ի օգուտ նոր սերնդի` պատանիների: Համոզված եմ, որ իմ այս կատարած աշխատանքները մի օր կհասունանան ու կդառնան մի մեծ միջազգային նախագիծ»,- նշում է Բեթթին:
«New Generation»-ը ինչպես և խոստացել էր Բեթթին, արդեն իսկ հեռուստատեսային նախագծերի և համերգային շոու ծրագրերի հիմք է դարձել:
Այս ընթացքում Բեթթիի` ԱՄՆ-ում տարածման և իրազեկման արշավ է իրականացրել, որից հետո շատ պատանիներ են ցանկություն հայտնել միանալու նրան ու իր նախագծին: Ամերիկյան հանրությանը ներկայացվելուց հետո այն արժանացավ մեդալի: Բեթթին շատ ուրախ է, որ հերթական հաջողությունն ունեցավ նաև ԱՄՆ-ում:
Հիշեցնենք, որ «New Generation» նախագծի նպատակն է նոր սերնդին ոգեշնչել, համախմբել համերաշխության, սիրո, բարության, աշխատասիրության, ջերմության շուրջ: Նախագիծն առաջին անգամ հանրությանը ներկայացվել է նախորդ տարի Երևանում: Բեթթին 2016-ին երկրպագուներին ներկայացավ «New Generation» պատանեկան հեղինակային նախագծի համանուն երգի տեսահոլովակով: Բեթթիի մշակած նախագծի նպատակն է հանրության ու պատասխանատու մարմինների ուշադրությունը հրավիրել դեպի պատանիները, ինչպես նաև հունիսի 7-ը հռչակել Պատանիների տոն:
Բեթթին այժմ շարունակում է աշխատել իր հեղինակային նախագծի քայլերի վրա, չի ցանկանում կրկնվել ու ձգտում է մշտապես հանդես գալ ինքնատիպ գաղափարներով: