Շատերիս թվում է, թե երկրների ղեկավարներն ապրում են հատուկ աշխարհում, որն առհասարակ նման չէ նրան, ինչ շրջապատում է սովորական մարդկանց։ Adme.ru-ն գրում է, որ երկրների ղեկավարները ևս ունեն իրենց հետաքրքրությունները, որոնց հատկացնում են իրենց ազատ ժամանակը։
Նիդեռլանդների թագավորն օդաչու է աշխատում։ Նիդեռլանդների ներկայիս ղեկավար Վիլհելմ Ալեքսանդրն արդեն 20 տարի գաղտնի օդաչու է աշխատում՝ թռիչքներ իրականացնելով փոքր ինքնաթիռներով՝ ամսվա ընթացքում նվազագույնը 2 անգամ։
Դանիայի թագուհին նկարչուհի է։ ԴանիայիթագուհիՄարգարետ 2-րդը հետաքրքրվում է նկարչությամբ։ Նրա աշխատանքների ցուցահանդեսներն անցկացվում են ինչպես հայրենիքում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։
Արքայազն Չարլզը զարգացնում է օրգանական հողագործություն։ Արքայազնը հայտնի է բնության նկատմամբ իր հատուկ վերաբերմունքով։ Նա զարգացնում է օրգանական հողագործությունը, երբեմն ակցիաներ անցկացնում՝ կոչ անելով խելամտորեն վարվել բնության հետ և հոգ տանել նրա մասին։ Իր հարցազրույցներից մեկում նա նույնիսկ խոստովանել է, որ խոսում է իր բույսերի հետ։
Նորվեգիայի թագավորը սիրում է նավագնացություն։ Նորվեգիայի թագավոր ՀարալդՀինգերորդը շատ է սիրում նավեր։ Նա մասնակցել է Օլիմպիական խաղերի, ինչպես նաև համաշխարհային և եվրոպական մրցաշարերի։ Վիրահատության ենթարկվելուց հետո, 68 տարեկան հասակում նա իր թիմով հաղթեց Շվեդիայում անցկացված մրցաշարում։ Սպորտի նկատմամբ սերը նրան հավանաբար փոխանցվել է հորից, ով 1928թ. օլիմպիական չեմպիոն է դարձել։
Հորդանանի թագավորը նկարահանվում է ֆիլմերում։ Հորդանանի թագավոր ԱբդալաԵրկրորդը 1995թ. նկարահանվել է «Աստղային ճանապարհ» սերիալում, ինչպես նաև՝ այլ ֆիլմերում։
Մոնակոյի իշխան ԱլբերԵրկրորդը կազմակերպեց արշավ դեպի Հյուսիսային կիսագունդ։ Իշխանն արշավը կազմակերպել է 2006թ.՝ իր նախապապի գործը շարունակելու համար, որը սկսվել էր 100 տարի առաջ։ Իշխանը եղել է բոլոր այն վայրերում, որտեղ եղել է իր նախապապը։
Հռոմի պապը ռոք ալբոմ է թողարկել։ 2015թ. Հռոմի պապը թողարկեց 11 երգից բաղկացած ալբոմ. աստվածաշնչյան տեքստերն ուղեկցվում էին ռոք երաժշտությամբ, կոչ էր արվում պահպանել խաղաղությունը և փոխօգնություն ցուցաբերել։
Ինդոնեզիայի նախագահը վարում է YouTube-ի ալիքը։ Ինդոնեզիայի Հանրապետությաննախագահ ՋոկոՎիդոդոն 2015թ. վարում է YouTube-ի ալիքը, որում հրապարակում է ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական տեսանյութեր։ Երկրի ղեկավարն էջեր ունի սոցիալական ցանցերում, որտեղ նրա հետևորդների թիվը հասնում է 10 մլն-ի։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը