Պատկերված իրանցի կանայք մարզվում են՝ բարձր պատրաստություն ունեցող նինձաներ դառնալու համար, գրում է The Daily Mail-ը:
Լուսանկարներում նրանք մահացու զենքերով են և բարդ հնարքներ կատարելիս, գրում է պարբերականը՝ հավելելով, որ Իրանում նինձուցու (Ninjutsu) մարտարվեստը լայն տարածում է գտել կանանց շրջանում: 1989 թվականին բացված այս ակումբում, որը գտնվում է Թեհրանից 25 մղոն հեռավորության վրա, կին նինձա՝ կունոիչի դառնալու համար մարզվում է 4.000 կին: Նրանք սովորում են մագլցել և թռչել պատերի վրայով, թաքնվել լեռներում և «կտրել հակառակորդի վիզը՝ առանց ձայնի»: