Ներկայացումների վերջում այնքան մտերմիկ էին զրույցը վարում, այնքան կարոտած համբուրում, որ ինձ թվում էր, թե բարեկամ ենք իրար. Սիլվի Բարկովա. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Ներկայացումների վերջում այնքան մտերմիկ էին զրույցը վարում, այնքան կարոտած համբուրում, որ ինձ թվում էր, թե բարեկամ ենք իրար. Սիլվի Բարկովա. life.panorama.am

Դերասանուհի Սիլվի Բարկովան այս օրերին եվրոպական տարբեր քաղաքներում բնակվող հայերի համար ներկայացումներով է հանդես գալիս: Life.panorama.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է հյուրախաղերի մանրամասների մասին:

«Վերջերս Ֆրանսիայի հայ համայնքի մշակույթի բաժնից առաջարկ ստացա մեկնել իրենց մոտ և Ֆրանսիայում բնակվող հայ երեխաների, ինչու ոչ նաև մեծերի համար Հովհաննես Թումանյանի հեքիաթները ներկայացման մեջ խաղալ: Իհարկե սիրով համաձայնեցի, իսկ որոշ ժամանակ անց պարզվեց, որ Բելգիայի Օստենդե քաղաքի հայերը ևս ցանկանում են, որ իրենց մոտ էլ այդ ներկայացումները խաղանք: Արդեն մի քանի անգամ ելույթ ենք ունեցել, ևս մեկը կկայանա հունիսի 11-ին՝ Ստրասբուրգում»,- պատմեց Սիլվի Բարկովան:

Ֆրանսիայի «Վերագնտված երջանկություն» մշակութային կազմակերպությունը, ի դեմս հիմնադիր Հայկ Մելիքյանի և համայնքի մշակութային բաժնի տնօերն Արմինե Գաբրիելյանի, Սիլվիի հետ միասին հրավիրել են նաև դերասանուհի Ռուզաննա Մաթևոսյանին, ով, ի դեպ, Սիլվի Բարկովայի համակուրսեցին է:

Խոսելով եվրոպական երկրներում բնակվող հայ հանդիսատեսի մասին՝ Սիլվին նշեց.

«Նախ պետք է ասեմ, որ Փարիզի ներկայացումները խաղում ենք այնտեղի Սուրբ Հավհաննես եկեղեցու սրահում, ինչը շատ ոգևորիչ է: Ինչ վերաբերվում է  հանդիսատեսին, նրանք բացի շատ լավը լինելուց, նաև շատ ջերմ են: Ներկայացումների վերջում, երբ ցանկանում էին նկարվել մեզ հետ, այնքան մտերմիկ էին զրույցը վարում, այնքան կարոտած համբուրում, որ ինձ թվում էր, թե բարեկամ ենք իրար: Նրանցից քանիսն անգամ ինձ այցեքարտ տվեցին՝ իրենց հասցեով ու հեռախոսահամարով, որպեսզի մյուս այցելության ժամանակ անպայման զանգահարեմ և հյուր գնամ իրենց, կամ էլ օգնության կարիք ունենալու դեպքում, դիմեմ նրանց: Իսկապես շատ շնորհակալ եմ այստեղի հանդիսատեսին նման ջերմ վերաբերմունքի համար»:

Ինչպես գիտեն «Դոմինո» սիթքոմի երկրպագուները, Սիլվի Բարկովան արդեն երկու եթերաշրջան է, ինչ ներակայանում է այստեղ: Հետաքրքրվելով, թե աշնանը սիթքոմի նոր եթերաշրջանում ևս կարող ենք տեսնել նրան, պատասխանեց.

«Այո, կարծում եմ, հեռուստադիտողը ինձ կրկին կտեսնի «Դոմինոյում», իսկ թե ինչ է սպասվելու, ինքս էլ չգիտեմ»:



Նման նյութեր