«1+1». այս ֆիլմն արդեն հասցրել է մտնել համաշխարհային կինեմատոգրաֆի պատմության մեջ։ Fit4brain.com-ը գրում է, որ ռեժիսորներին հաջողվել է մի ֆիլմում միահյուսել դրաման ու կոմեդիան. այն լի է կյանքով, սիրով, զգացմունքներով ու փիլիսոփայությամբ։
- Մի՛ սպասիր, որ ամեն ինչ ավելի հեշտ, պարզ ու լավ կինի։ Չի լինի։ Դժվարությունները կլինեն միշտ։ Սովորի՛ր երջանիկ լինել հենց հիմա։ Հակառակ դեպքում չես հասցնի։
- Ցավը երբեմն հեռանում է, բայց մտքերը մնում են։
- Եթե երաժշտության տակ չեն պարում, դա երաժշտություն չէ։
- – Դրի՛ս, ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ է արվեստը ձգում մարդկանց։
– Հնարավոր է՝ այն պատճառով, որ եկամտաբե՞ր է։
– Ո՛չ։ Դա երկրի վրա հետք թողնելու միակ միջոցն է։
- Հնարավոր է՝ ես միամիտ եմ, բայց հույս ունեմ, որ բանկային քարտից բացի՝ իմ մեջ ինչ-որ այլ լավ բան ևս կա։
- Այդ ամենն էժան չէ, բայց փառք Աստծո, ես հարուստ անդամալույծ եմ։
- Բարի օր։ Դուք զանգահարել եք զբաղվածության ֆոնդ։ Ցավոք սրտի, մեր բոլոր գծերը զբաղված են։ Հարկավոր է սպասել 2 տարի։
- – Դուք գեղանկարչություն սիրո՞ւմ եք։
– Այո՛, շատ։ Սիրում եմ Ռաֆայելին։
– Իսկ ինձ այլ կրիաներ են դուր գալիս։
- Պարոն Կապոնեին փոխանցեք, որ մենք համաձայն ենք չհամաձայնել։
- Հանեք խալաթը. ես կարծես հոգեբուժարանում լինեմ։
- Ես նման եմ սառած սթեյքի, որին գցում են եռացող ջրի մեջ. ոչինչ չեմ զգում, բայց միևնույն է՝ ինձ վատ եմ զգում։
- Ամենավատն այն չէ, որ ես սայլակի վրա եմ, այլ այն, թե ինչ եմ ես առանց դրա։
- – Երաշխավորություններ ունե՞ք։
– Այո՛, բազմաթիվ։
– Մենք լսում ենք ձեզ։
– Չգիտեմ՝ «Kool & the Gang», «Earth, Wind and Fire». խորհուրդ եմ տալիս։
- – Որքա՞ն կարելի է աշխատել դրանով։
– Կտեսնենք։
– «Կտեսնենքը» շա՞տ է, թե՞ քիչ։
- – Փողոցային տղաները խիղճ չունեն։
– Ողջ խնդիրը հենց դրանում է։ Ես չեմ ցանկանում, որ ինձ խղճան։
- – Իսկ ի՞նչ երաժշտություն է միացված։
– Անտոնիո Վիվալդի։ Տարվա եղանակները։
– Աա, դա Թոմից ու Ջերիի՞ց է։
- – Ինձ համար գեղեցկությունն այնքան կարևոր չէ, որքան հոգեբանական կապը մարդու հետ։
– Մարդու հետ հասկանալի է, իսկ եթե նա գո՞րտ է։ Այդ դեպքում հոգեբանական կապ կունենաք գորտի հետ։
- – Ֆիլիպե՛, ես չեմ սպասում ճաշին…
– Ինչո՞ւ։
– Դուք միայնակ չեք մնա… այնպես է ստացվել, որ հիմա հանդիպում ունեք։
– Հանդիպո՞ւմ։ Ինչի՞ մասին ես խոսում։
– Մի՛ անհանգստացեք։ Ամեն ինչ լավ կլինի… միայն թե այս անգամ չեք փախչի։
- Մի՛ հանձնվիր։ Երբեք մի՛ հանձնվիր, քանի դեռ մենամարտն ավարտված չէ։
- – Ասում են՝ շուտով դադարեցնելու են «չոր օրենքի» գործունեությունը… ի՞նչ եք անելու այդ դեպքում։
– Կգնամ հարբելու։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը