
Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ոմն անլվա, թեկուզև մակիաժված, թեկուզև նախարարի պաշտոնում, թեկուզև մեր ռազմավարական դաշնակցի կառավարությունում հայտնված, հանդգնում է ոտնձգություն իրականացնել հնագույն գրի հանդեպ ու խորհուրդ տալիս անցում կատարել բուլղարացիների հպարտությունը հանդիսացող Կիրիլ և Մեֆոդիա եղբայրների ստեղծած այբուբենին…
Բաջի, մենք և բուլղարացիները կմնանք մեր գրերին հավատարիմ, դուք անցում կատարեք սեպագիր արձանագրություններին, որովհետև ձերը չեք ստեղծել…»:
Հիշեցնենք, որ ՌԴ կրթության նախարարը Հայաստանին առաջարկել է հրաժարվել այբուբենից: