Հայաստանի ամենաաղքատ քաղաքի` Գյումրիի համար խելախոսները(սմարթֆոնները) հաղորդակցության միջոցից բացի առաջիկայում կարող են դառնալ նաև սոցիալական պայմանների բարելավման հնարավորություն։Գյումրեցի 16-ամյա Ռաֆայել Սահակյանը և Սարգիս Եղոյանը, «Կանաչ տեխնոլոգիաների հայկական կենտրոնի» փորձագետների հետ միասին, ստեղծել են տան էլեկտրականությունը, օդափոխությունը և ջեռուցումը կառավարող` «բոլորը մեկում» սկզբունքով աշխատող համակարգ: Այն ղեկավարվում է սմարթֆոն հավելվածի օգնությամբ:
«Խելացի տուն» անունը ստացած համակարգը հնարավոր է բեկումնային լինի եւ ընդգրկի Գյումրին Տեղեկատվական Տեխնոլոգիաների համաշխարհային քարտեզում: ՏՏ-ն Հայաստանի տարեկան 20 տոկոս աճ ունեցող, ամենաարագ զարգացող ոլորտն է, որը շատ գրավիչ է օտարերկրյա ներդրողների համար։