Նեապոլի սրճարաններից մեկը որոշել է շնորհակալություն հայտնել Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին Չեմպիոնների լիգայի եզրափակչում հաջող ելույթի համար:
«Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրը դուբլի հեղինակ է դարձել Թուրինի «Յուվենտուսի» հետ խաղում, իսկ «սերուցքայինները» հաղթել են 4:1 հաշվով:
Սրճարանի աշխատակիցները դրա համար Ռոնալդուին խոստացել են անվճար սուրճ հյուրասիրել: «Ռոնալդու, եթե այստեղով անցնես, ապա իմացիր, որ քո սուրճի համար վճարված է»,- գրված է վահանակի վրա:
Մյուս վահանակը վերաբերում էր «Յուվենտուսին». «Նրանք կարող են գողանալ միայն Իտալիայում, իսկ Եվրոպայում չեն կարող»:
Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» «Նապոլիի» սկզբունքային մրցակիցն է: