Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին «Kicker» պարբերականի վարկածով ճանաչվել է Բունդեսլիգայի 2016-2017 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:
Հարցմանը մասնակցել են Գերմանիայի առաջնության 248 ֆուտբոլիստներ: Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստը ստացել է ձայների 25 տոկոսը, երկրորդ տեղում է «Լայպցիգի» կիսապաշտպան Նաբի Կեյտան` 15.7, իսկ եռյակը եզրափակել է Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը` 10.5:
Վերջինս դարձել էր Գերմանիայի առաջնության լավագույն ռմբարկու:
armsport.am