
Լուչանո Սպալետին հաստատել է, որ մոտ ժամանակներս կգլխավորի «Ինտերը»:
«Ամեն ինչ համաձայնեցված է: Մենք սեղմեցինք միմյանց ձեռքերը:
Քանի որ մենք հին սերնդի ներկայացուցիչներ ենք, համաձայնության ենք գալիս՝ ձեռքսեղմումով:
Հիմա պետք է մամուլի ասուլիս կազմակերպենք, ինչից հետո կորոշվեն նաև մնացած անհրաժեշտ հարցերը»,- Սպալետիի խոսքերն է փոխանցում «Football Italia»-ն:
Հիշեցնենք՝ Սպալետին վերջերս հեռացավ «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնից, որի հետ նվաճել էր իտալական Ա Սերիայի արծաթե մեդալները, իսկ նրա տեղը զբաղեցրեց «Սասուոլի» գլխավոր մարզիչ Էուսեբիո դի Ֆրանչեսկոն:
armsport.am