Սրտացավ տեսուչները 2 օր շարունակ մնացել են ձագուկների մոտ մինչև իր ձագուկներին լքած մայրը կվերադառնար (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սրտացավ տեսուչները 2 օր շարունակ մնացել են ձագուկների մոտ մինչև իր ձագուկներին լքած մայրը կվերադառնար

Հաճախ կարելի է նկատել կենդանիների՝ միայնակ թափառող, լքված ու անօգնական ձագերի, որոնք առանց ծնողների ստիպված են լինում մաքառել բնության ու մարդկության արհավիրքների դեմ, սակայն ոչ բոլորն են հաղթանակած դուրս գալիս այդ փորձություններից:

Կենդանիների վերացման այս գործոնները նվազեցնելու համար ԳՊԼ-ի աշխատակիցները ջանք չեն խնայում, ուստի ներկայացնում ենք ուշագրավ մի փաստ, որը տեղի է ունեցել վերջերս` «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտի տարածքում:

ԳՊԼ-ի տեսուչները բեզոարյան այծի երկու ձագուկ են նկատել, որոնք, հավանաբար վերջերս լույս աշխարհ եկած լինելով և ծանոթ չլինելով տարածքին, վախեցած նստել էին թփերի տակ: Սրտացավ տեսուչները 2 օր շարունակ մնացել են ձագուկների մոտ մինչև իր ձագուկներին լքած մայրը կվերադառնար: Տեսուչները ծիծաղով նշում են, որ այդ ընթացքում փոքրիկները մայրական հոգատարության պակաս չեն զգացել, քանի որ իրենք կաթով կերակրել են ձագուկներին: