«Միսս ԱՊՀ» Շուշան Երիցյանի գեղեցկության գաղտնիքները (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Միսս ԱՊՀ» Շուշան Երիցյանի գեղեցկության գաղտնիքները

«Միսս ԱՊՀ» մրցույթի հաղթող ճանաչված Շուշան Երիցյանը Wnews.am-ին տված հարցազրույցում կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով:

Որքա՞ն ժամանակ եք հատկացնում ամենօրյա դիմահարդարմանը։

-Առօրյայում խուսափում եմ դիմահարդարումից։ Դիմահարդարվում եմ միայն առիթների ու նկարահանումների ժամանակ։ Ընդհանուր պրոցեսը տևում է մոտ կես ժամ։

Դիմահարդարման ո՞ր պարագաներն եք միշտ օգտագործում։

-Դիմահարդարվելիս հաճախ ընդգծում եմ թարթիչներս։

Ինչպե՞ս եք խնամում մաշկը։ Կա՞ մի բաղադրատոմս, որով կցանկանայիք կիսվել։

-Մաշկի խնամքն ինձ համար ավելի կարևոր է։ Հաճախ եմ այցելում սպա սրահներ հատուկ պիլինգների։ Բացի այդ, տնային պայմաններում մաքրող և խոնավեցնող քսուկներ եմ օգտագործում։

Հատուկ արագ ազդող բաղադրատոմս կա, որն ինքս եմ պատրաստում. 250մլ բժշկական սպիրտին ավելացնում եմ «Аскоефен» 4 հաբ, փոշիացրած վիճակում «Левомицетин»-ի չորս հաբ, 2 հաբ «Стрептоцид»։ Այդ ամենը լուծվում են։ Մաշկին քսելուն պես խնդիրները մեկ օրվա ընթացքում վերանում են։

Ինչպե՞ս եք խնամում վարսերը։

-Վարսերս ամեն անգամ լվանալիս տարբեր դիմակներ եմ օգտագործում։ Դրանք լվանում եմ բաց երանգի համար նախատեսված շամպունով, որից հետո բալզամ եմ ավելացնում։

Արդյո՞ք այցելում եք մարզասրահ։

-Այո, այցելում եմ, սակայն ոչ պարբերաբար։ Այցելում եմ այն ժամանակ, երբ ազատ եմ լինում։ Ժամանակս խնայելու համար գնել եմ սարքեր, որոնց վրա տանն եմ մարզվում։

Հետևու՞մ եք սննդակարգին։ Դիետաներ պահու՞մ եք։

-Հատուկ դիետաներ չեմ պահպանում, պարզապես ամեն օրս սկսում եմ կիտրոնաջրով։ Բացի այդ, սննդակարգիցս բացառել եմ հացաբուլկեղենը։

Ի՞նչը կփոխեիք Ձեր արտաքինում։

-Ոչինչ չէի փոխի։ Ես սիրում եմ իմ մարմինը։ Ամենակարևորը՝ երբ մարդ սիրում է ինքն իրեն։



Նման նյութեր