Ռեփեր Տիմատին կրկին ժամանեց Երևան։ Վաղը՝ ժամը 20.00-ին, Հանրապետության հրապարակում կկայանա երգչի բացօդյա համերգը։ Այս անգամ Տիմատին կներկայանա մենահամերգով, որը կտևի 1 ժամ, 40 րոպե։
Tert.am Life-ը եղել է օդանավակայանում և ֆիքսել երգչին դիմավորելու պահը։ Ռեփերը ժամանեց Զվարթնոց օդանավակայանի VIP սրահով, նրան դիմավորելու համար օդանավակայան էին բերել 3 մեքենա՝ Rolls Royce, Toyota Camry և Brabus։ Տիմատին նստեց Rolls Royce մակնիշի ավտոմեքենան։
Ամբողջությամբ՝ life.tert.am