Լսել էի, բայց չէի հավատում, որ այսքան գեղեցիկ է պատմական Տավուշը
Advertisement 1000 x 90

Լսել էի, բայց չէի հավատում, որ այսքան գեղեցիկ է պատմական Տավուշը

Տավուշցի Գարիկ Փայտյանի նախաձեռնությամբ արդեն իսկ մեկնարկել են ճանաչողական տուրերը դեպի պատմական Տավուշ: ՀայՄեդիա.am-ի հետ զրույցում Գարիկը պատմեց, որ նպատակ ունի այլ դիտանկյունից ներկայացնել Տավուշի մարզը և մասնավորապես՝ Շամշադինը:

«Մեր մարզը մինչ օրս ներկայացվել և լուսաբանվել է որպես սահմանամերձ ու սահմանապահ տարածաշրջան: Բայց չէ՞ որ այստեղ այնքան հետաքրքիր վայրեր ու գյուղեր կան, որտեղ կարելի է այցելել: Ագրոտուրիզմի զարգացումը մարդկանց կբերի Տավուշ: Նրանք կմասնակցեն գյուղմթերքի արտադրությանը, կծանոթանան դրանց տեխնոլոգիաներին և կվայելեն իսկապես տարբերվող համը:

Միաժամանակ կծանոթանան մարդկանց կենցաղին և մշակույթին, որը տարբերվում է Հայաստանի մնացած հատվածներից՝ հեռավորության պատճառով: Ագրոտուրիզմը մեր նպատակն է, իսկ նպատակին հասնելու համար մենք փորձում ենք Տավուշի նկատմամբ հետաքրքրությունը բարձրացնել արշավների միջոցով»,- պատմեց նա:

Ագրոտուրիստական զբոսաշրջության զարգացումը, Գարիկի դիտարկմամբ, չափազանց հեռանկարային է: Պետք է պարզապես ճիշտ կազմակերպել գործընթացը և նվիրվել աշխատանքին:

Գոհար Ավետիսյան

Լուսանկարները՝ Անի Մինասյանի

haymedia.am