«Ոնց որ էն ժամանակ էլ ա հարսանիք երգել, անկապ տեղն ասել են տեխնիկայից ա». Սոնա Շահգելդյանը` Տիմատիի մասին. life.tert.am
Advertisement 1000 x 90

«Ոնց որ էն ժամանակ էլ ա հարսանիք երգել, անկապ տեղն ասել են տեխնիկայից ա». Սոնա Շահգելդյանը` Տիմատիի մասին. life.tert.am

Սոնա Շահգելդյանը ֆեյսբուքում գրառում է արել. «Ոնց որ էն ժամանակ էլ ա հարսանիք երգել, չի եկել համերգի։ Մի հատ թող լավ հիշի։ Անկապ տեղն ասել են տեխնիկայից ա։ Էդ ոնց ա մյուսները երգել են։ Մեր ազգը սիրում ա ուրիշներին մեծարել, առաջին հերթին ձերին գնահատեք, սիրեք։ Շատ լավ երգողներ կան, որ էսօր կարիք ունեն շատ բաների ու շատ հարցեր կան, որ պետք է լուծվեն»։

Tert.am Life–ը կապ հաստատելով երգչուհու հետ` պարզել է, թե որտեղից իրեն տեղեկություն, թե Տիմատին նախորդ անգամ հարսանիքի ժամանակ երգել է։

«Մեկ մարդուց չեմ լսել, շատերից եմ նման խոսակցություններ լսել։ Փաստն այն է, որ նախորդ անգամ խաբել է ու համերգ չի տվել։ Տեխնիկան ինչ կապ ունի դրա հետ։ Նրանք նախապես պետք է տեղեկացված լինեին` ինչ տեխնիկայով են երգելու։ Այդ ինչպես եղավ, որ մնացածը երգեցին, Տիմատին` ոչ։ Սա իմ տեսակետն է, որն էլ գրել եմ ֆեյսբուքում»,– ասաց Սոնան։

Երգչուհին նկատեց, որ այդպես միայն Տիմատին չի արել։ «Խոսքը միայն Տիմատիին չի վերաբերվում, նաև Ալեգրովային և շատ այլ երգիչ–երգչուհիների մասին է, որոնք համերգներ են նշանակել, բայց չեն երգել։ Ուղղակի ուզում եմ մեր ժողովրդին հիմարի տեղ չդնեն։ Կցանկանամ, որ մարդկանց չխաբեն, թող բոլորն էլ բարով գան, բարով համերգ տան։ Մենք էլ շատ տաղանդավոր երգիչներ ունենք, որոնք ուզում են քայլեր անել, եթե իրենց աջակցեն։ Բացի այդ, գումարներով կարող են շատ այլ հարցեր լուծել։ Դա է իմ ասելիքը։ Իմ ֆեյբուքյան էջում միշտ էլ գրում եմ ճիշտը, դրա համար էլ ժողովուրդը սիրում է ինձ ու ընդունում»,– հավելեց Սոնոն։

Երգչուհու խոսքով` ինքը ոչ մի բան չունի Տիմատիի հանդեպ։ «Հարգում ու գնահատում եմ իր արվեստը, բայց ես ռեփ չեմ լսում։ Հուսանք, որ նա լավ համերգ կտա ու այս անգամ չի խաբի»,– եզրափակեց Սոնան։