Badoo կայքի հիմնադիր Անդրեյ Օհանջանյանցը մոդելների և մերկապարուհիների օգնությամբ մրցակցում է Google-ի և Facebook-ի հետ. Bloomberg
Advertisement 1000 x 90

Badoo կայքի հիմնադիր Անդրեյ Օհանջանյանցը մոդելների և մերկապարուհիների օգնությամբ մրցակցում է Google-ի և Facebook-ի հետ. Bloomberg

Անդրեյ Օհանջանյանցը ( Անդրեյ Անդրեև) ծագումով հայ ռուսաստանցի ամենահաջողակ համացանցային գործարարներից է:

Forbes ամսագրի համաձայն՝ Անդրեևը հրապարակավ վերջին անգամ իր իսկական անունով (Անդրեյ Օհանջանյանց) երևացել է 1999թ. «Ինտերնետ-մարքեթինգ-99» համաժողովի ընթացքում: Նա գտնվում է Forbes-ի ռուսական ցանկի 185-րդ հորիզոնականում:

Օհանջանյանցը ծանոթությունների Badoo կայքի հիմնադիր է, որն ունի մոտ 60 միլիոն օգտատեր:
Ամերիկյան Bloomberg պարբերականը անդրադարձել է Badoo Trading Ltd-ի կողմից կազմակերպվող շքեղ երեկույթներին, որոնց ներկա են լինում մերկապարուհիներ, ջրահարսների տեսքով աղջիկներ, մատուցվում է սուշի՝ մերկ մոդելների մարմինների վրա:

Պարբերականը գրում է, որ Օհանջանյանցը Google և Facebook կորպորացիաների հետ մրցակցելու ամենապարզ միջոցն է ընտրել:
«Թեև Սուրբծննդյան ամենամյա տոնակատարությունը կազում է 385 հազար դոլար, իսկ Փարիզում համաժողովի անցկացումը կարող է արժենալ 2 մլն դոլար, տիպիկ Badoo-երեկույթները արժենում են 25 000-45 000 դոլար: Մինչև 2015թ. վերջը երեկույթներ էին կազմակերպվում ամեն շաբաթ, սակայն 2016-ից սկսեցին կազմակերվել ամսական 1 անգամ»,- գրում է պարբերականը:

Նախկին աշխատակիցների խոսքով՝ երեկույթները հաճախ օգնում Անդրեևին մրցակցել Google-ի և Facebook Inс-ի շահավետ առաջարկների հետ:
Badoo-ից հայտնել են, որ դեռ չեն ստացել «պաշտոնական» բողոքներ իրենց գործունեության վերաբերյալ:

43-ամյա միլիոնատիրոջ խոսքով՝ այդ երեկույթները պարգևատրում են իրենց աշխատակիցներին, որոնցից շատերը երիտասարդ ռուսներ են, որոնք տնից հեռու են գտնվում:
«Թեմաներն ու զվարճանքները ընտրվում են մեր կին և տղամարդ աշխատակիցների կողմից և հիմք են ընդունվում նրանց առաջարկները»,- ասում է Օհանջանյանցը:
Նախկին աշխատակիցների խոսքով, սակայն, այդ երեկույթները ապահովում են Badoo-ի վարկանիշը Լոնդոնում և օգնում վերջինիս մրցակցել Alphabet Inc.’s-ի Google-ի ևFacebook Inc-ի հետ:

Անդրեյ Օհանջանյանցը Mamba և Badoo ծանոթությունների ծառայության հիմնադիրն է: Լոնդոնաբնակ 43-ամյա գործարարի կարողությունը գնահատվում է 500 միլիոն դոլար:
«Մամբա» ծանոթությունների ծառայությունը եղել է Անդրեյ Օհանջանյանցի ամենահայտնի նախագծերից մեկը: Նա առաջինն է մտածել անվճար և անանուն գրանցումը նման ծառայություններում:

2002 թվականից նա հրաժարվում է հարցազրույցներ տալ լրատվամիջոցներին: Այդ զսպվածությունն ու անվստահությունը բացատրվում է ընտանեկան ողբերգությամբ:
Forbes-ի զրուցակիցներից մեկը պատմել է, որ Անդրեևի հայրը՝ Վագներ Օհանջանյանցը, ով հայտնի լենինգրադցի գիտնական էր, «հարձակման է ենթարկվել, որի հետևանքով լրջորեն տուժել է»:

Անդրեյի կենսագրության մասին քիչ բան գիտենք: Հայտնի է, որ ծնվել է 1975թ. փետրվարի 3-ին Մոսկվայում: Սովորել և որոշ ժամանակ ապրել է Իսպանիայում:

b4b.am