Norway Chess-2017. Արոնյանը ոչ-ոքի խաղաց Նակամուրայի հետ
Advertisement 1000 x 90

Norway Chess-2017. Արոնյանը ոչ-ոքի խաղաց Նակամուրայի հետ

Ստավանգեր քաղաքում շարունակվող Norway Chess-2017 մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի է խաղացել ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ: Կողմերը խաղաղ ելք են կնքել 60-րդ քայլում:

Հայ գրոսմայստերն այս տուրից հետո վաստակած 1 միավորով բաժանում է երրորդից 8-րդ տեղերը: 1.5-ական միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում են Վլադիմիր Կրամնիկը և Նակամուրան:

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) – Լևոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2786) – Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)՝ 0:1

Անիշ Գիրի (Հոլանդիա) – Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)` 0.5:0.5

Ուեսլի Սո (ԱՄՆ) – Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2796)՝ 0.5:0.5

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) – Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 0.5:0.5

armsport.am