Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում:
Ըստ Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալների՝ երկրաշարժը գրանցվել է Երևանի ժամանակով 22:25-ին Վրաստանում՝ Թբիլիսիից 109 կմ արևելք: Հիպոկենտրոնը գտնվել է 12 կմ խորության վրա, էպիկենտրոնում երկրաշարժը գրանցվել է 4,5 մագնիտուդ:
Հայաստանում այն զգացել են մայրաքաղաք Երևանում, նաև՝ Լոռու, Տավուշի մարզերում: