«Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը կիսվել է ֆուտբոլում համասեռամոլների առկայության մասին իր կարծիքով, գրում է «Marca»-ն.
Ֆրանսիացի ֆուտբոլիստը նշել է, որ համասեռամոլ ֆուտբոլիստները չեն ինքնաբացահայտվում, քանի որ վախենում են.
«Մենք պետք է ուժեղ երևանք, բայց մենք վախենում ենք նրանից, թե մարդիկ մեր մասին ինչ կխոսեն: Իհարկե, ես ոչինչ չունեմ մյուսների դեմ, ես բոլորին հարգում եմ»:
Գրիզմանին նաև հարցրել են այն մասին, թե արդյոք ինքը կբացահայտե՞ր իրեն, եթե համասեռամոլ լիներ.
«Կարծում եմ՝ կանեի դա: Բայց, իհարկե, հեշտ է խոսելը, երբ դու այդ ամենի միջով չես անցնում: Ֆուտբոլում շատ են վատ մարդիկ, և ֆուտբոլիստները կարող են վախենալ, որ մարզադաշտերում իրենց կվիրավորեն»,- ասել է նա:
armsport.am