Միհրան Հարությունյանը՝ հրազենային կրակոցով ծեծկռտուքի մասնակից
Advertisement 1000 x 90

Միհրան Հարությունյանը՝ հրազենային կրակոցով ծեծկռտուքի մասնակից

Ինչպես հաղորդում է life.ru-ն, հունահռոմեական ըմբշամարտի չեմպիոն, 28-ամյա Միհրան Հարությունյանը մասնակցել է հրազենային կրակոցով ծեծկռտուքի, որը տեղի է ունեցել Մոսկվայում: Նա ընկերոջ՝ 34-ամյա Սամվել Ավետյանի հետ գտնվել է ավտոսրահում: Նրանց խաղաղ զրույցը վերածվել է հրմշտոցի, որն անմիջապես ավարտվել է կրակոցից հետո: Սպորտսմենի ընդդիմախոսը ոտքից վիրավորվել է: Ժամանել է ոստիկանությունը: Պարզ է դարձել, որ Հարությունյանի մոտ եղել է գրանցված տրավմատիկ ատրճանակ: Ընդ որում, թե՛ տուժողը, թե՛ Հարությունյանը պնդել են, որ կրակոցը հանկարծակի է եղել, քանի որ հրմշտոցի ժամանակ անզգուշորեն դիպչել են ատրճանակին:

Ավետյանին հոսպիտալացրել են: Նա հայտարարություն չի գրել: Իր հերթին Հարությունյանը հայտարարել է, որ ոչ մեկից պարտք և պահանջ չունի:

Նշենք, որ Միհրան Հարությունյանը մինչև 60 կիլոգրամ քաշի հունահռոմեական ազատ ոճի ըմբիշ է, ունի երկքաղաքացիություն՝ Հայաստան, Ռուսաստան: 2016 թ. Ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է: 2012 թ. Ռուսաստանի չեմպիոն է, 2013 թ.Հայաստանի չեմպիոն, 2015 թ. Եվրոպական խաղերի փոխչեմպիոն:

life.ru

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը