Ալլա Պուգաչովան դիմել է Բագրատ Ալեքյանին սրտի նոպայից հետո. ankakh.com
Advertisement 1000 x 90

Ալլա Պուգաչովան դիմել է Բագրատ Ալեքյանին սրտի նոպայից հետո. ankakh.com

Մայիսի վերջին ռուսական լրատվամիջոցները գրեցին, որ ռուս հանրահայտ երգչուհի Ալլա Պուգաչովան դիմել է Վիշնևսկու անվան վիրաբուժության ինստիտուտ՝ իշեմիկ հիվանդության ախտորոշում իրականացնելու:

Պուգաչովան օգնության է դիմել իրեն բուժող ՝ հայ անվանի բժիշկ, ակադեմիկոս Բագրատ Ալեքյանին, ով նրան մեկ անգամ արդեն վիրահատել է: Ավելի ուշ Ալլա Պուգաչովայի դուստրը՝ Քրիստինա Օրբակայտեն հաստատել է սրտի նոպայի մասին տեղեկությունը:

«Մայրիկի մոտ սրտի նոպա էր սկսվել: Բժիշկը եկավ Լոնդոնից՝ ախտորոշելու: Որոշեցին, որ Բագրատ Ալեքյանը ևս մեկ ստենդ կդնի Վիշնևսկու անվան վիրաբուժության ինստիտուտում: Ես հետո եմ իմացել. մայրիկը չի ցանկացել ինձ անհանգստացնել ծննդյանս օրը»,-պատմել է Օրբակայտեն:

Ալլա Պուգաչովայի առողջությանն այս պահին ոչինչ չի սպառնում: Բագրատ Ալեքյանը ծնվել է 1951 թվականին Երևանում: 1974 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը: 1975 թվականից աշխատում է Մոսկվայի սիրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնում:

2002 թվականից՝ Ճառագայթաբանների և ներանոթային վիրաբույժների գիտական ընկերության նախագահ, Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի Ա. Ն. Բակուլևի անվան սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնի Վ. Ի. Բուրակովսկու անվան կարդիովիրաբուժության ինստիտուտի սրտի և անոթների հիվանդությունների հետազոտման և բուժման ռենտգենավիրաբուժական մեթոդների բաժանմունքի ղեկավար: Ալեքյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-ին աստիճանի մեդալով:

Ankakh.com