Caviar ընկերությունը շատերին է հայտնի իբրև սմարթֆոնների լյուքս դասի թյունինգավորմամբ զբաղվող ընկերություն: Այն ներկայացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիմանկարով նոր հեռախոս, որի առաջին նմուշը կտրվի հունիսի 15-ին Պուտինի հետ ուղիղ կապի ընթացքում հնչեցված լավագույն հարցի հեղինակին:
Ըստ lenta.ru-ի, թանկարժեք հեռախոսը կստանա ամենահետաքրքիր հարցի հեղինակը:
«Մենք կընտրենք այն հարցը, որն, ըստ մեզ, կլինի այնպիսին, որի պատասխանը կարևոր կհամարի և կլսի երկրի յուրաքանչյուր քաղաքացի: Հարցի հեղինակին մենք կտանք հեռախոսի առաջին օրինակը»,-նշել է ընկերության ներկայացուցիչը: Հեռախոսը զարդարված է Պուտինի ոսկյա դիմանկարով: Բացի այդ, դրա վրա փորագրված են երկրի 85 սուբյեկտների մայրաքաղաքների անունները: Սահմանափակ խմբաքանակով արտադրված մոդելը կարժենա 184.000 ռուբլի: