Մասնագիտական ծառայություններ մատուցող ամենամեծ ընկերություններից մեկը՝ PricewaterhouseCoopers ընկերությունը, վերջերս հրապարակել է իր կանխատեսումները 2030թ. աշխարհի ամենահզոր տնտեսությունների վերաբերյալ։ Weforum.org-ը գրում է, որ զեկույցը, որը ստացել է «Երկարաժամկետ հայացք. ինչպես կփոխվի համաշխարհային տնտեսական կարգը 2050թ.» անվանումը, ներկայացրել է 32 երկիր` գնահատելով հզորության համարժեքությունը։ Այդ ցուցանիշը տնտեսագետների կողմից օգտագործվում է որոշելու համար տնտեսական արտադրողականությունն ու կյանքի պայմանները որոշակի ժամանակահատվածի ընթացքում։ Ընկերության ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ որոշ երկրներ մոտ են կրկին առաջատար լինելուն, բայց շատ տնտեսություններ էլ մեծ քայլերով առաջ են գնում, կամ՝ հակառակը։ Ստորև ներկայացված են այն տնտեսությունները, որոնք 2030 թվականին կունենան ամենամեծ կարողությունները՝ համապատասխան ցուցանիշերով։
- Նիդեռլանդներ՝ $1.08 տրիլիոն
- Կոլումբիա՝ $1.111 տրիլիոն
- Հարավային Աֆրիկա՝ $1.148 տրիլիոն
- Վիետնամ՝ $1.303 տրիլիոն
- Բանգլադեշ՝ $1.324 տրիլիոն
- Արգենտինա՝ $1.342 տրիլիոն
- Լեհաստան՝ $1.505 տրիլիոն
- Մալազիա՝ $1.506 տրիլիոն
- Ֆիլիպիններ՝ $1.615 տրիլիոն
- Ավստրալիա՝ $1.663 տրիլիոն
- Թաիլանդ՝ $1.732 տրիլիոն
- Նիգերիա՝ $1.794 տրիլիոն
- Պաղեստին՝ $1.868 տրիլիոն
- Եգիպտոս՝ $2.049 տրիլիոն
- Կանադա՝ $2.141 տրիլիոն
- Իսպանիա՝ $2.159 տրիլիոն
- Իրան՝ $2.354 տրիլիոն
- Իտալիա՝ $2.541 տրիլիոն
- Հարավային Կորեա՝ $2.651 տրիլիոն
- Սաուդիան Արաբիա՝ $2.755 տրիլիոն
- Թուրքիա՝ $2.996 տրիլիոն
- Ֆրանսիա՝ $3.377 տրիլիոն
- Միացյալ Թագավորություններ՝ $3.638 տրիլիոն
- Մեքսիկա՝ $3.661 տրիլիոն
- Բրազիլիա՝ $4.439 տրիլիոն
- Գերմանիա՝ $4.707 տրիլիոն
- Ռուսաստան՝ $4.736 տրիլիոն
- Ինդոնեզիա՝$5.424 տրիլիոն
- Ճապոնիա՝ $5.606 տրիլիոն
- Հնդկաստան՝ $19.511 տրիլիոն
- Միացյալ Նահանգներ՝ $23.475 տրիլիոն
- Չինաստան՝ $38.008 տրիլիոն
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը