
Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ մրցակցության մասին:
«Այն, որ ես և Ռոնալդուն խաղում ենք նույն ժամանակահատվածում, միայն յուրաքանչյուրին ավելի ուժեղ է դարձնում: Դա հաստատել է նաև Ռոնալդուն:
Մենք փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի կարողանանք որքան հնարավոր է լավ անցկացնել մրցաշրջանն ակումբի հետ: Չեմ կարծում, թե կարևոր է այն, թե ինչպես են դրա մասին խոսում այլոք:
Կրիշտիանու Ռոնալդուն ֆենոմենալ ֆուտբոլիստ է: Դա ամբողջ աշխարհը գիտի»,- Մեսսիի խոսքն է մեջբերում «ESPN»-ը:
armsport.am