Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթանում է «Norway Chess» շախմատային գերմցաշարը:
Երրորդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել հոլանդացի Անիշ Գիրիի հետ:
Հիշեցնենք, որ նախորդ տուրերում Արոնյանը պարտիաներն ավարտել էր ոչ-ոքիով: Հունիսի 10-ին Արոնյանը կմրցի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ:
armsport.am