Ռեփեր Թիմաթին հունիսի 8-ին Հանրապետության հրապարակում հանդես եկավ անվճար համերգային ծրագրով, որին երկրպագուները շատ էին սպասել:
«Բարև Երևան: Շատ եմ սպասել այս համերգին, ուրախ եմ, որ այստեղ եք: Երեկոն թեժ է լինելու»,– այսպես երաժշտասերներին ողջունեց ռեփերը: Նա հավելեց, որ իրեն ոգևորում է այն փաստը, որ չնայած Մարզահամերգային համալիրում չկայացած համերգին՝ երկրպագուներն իր կողքին են:
Հրապարակը լի էր երկրպագուների հոծ բազմությամբ, որոնք ռեփերի հետ հավասար կատարում էին նրա երգերի մեղեդային հատվածները:
Նրանցից շատերը նշեցին, որ անհամբերությամբ են սպասել իրենց սիրած երգչի ելույթին ու շատ ուրախ են, որ հնարավորություն ունեն բաց երկնքի տակ վայելել ռեփերի ստեղծագործությունները: