Քրեական հեղինակություններ Վստրեչի Ապերի և Դոն Պիպոյի սպանության փորձը նախապատրաստելու որպես կասկածյալ ի սկզբանե նշվում էր մեկ այլ քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյի անունը: Այսօր պարզեցինք` նրա թիկնազորը վնասազերծվել է: Դեռևս մայիսի 26-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իրավապահները դուրս են եկել մահափորձն իրականացողների հետքի վրա: Ըստ տեղեկությունների՝ այդ մարդիկ գտնվում էին Արտյոմ Հարությունյանի՝ Արտյոմ Կանևսկոյի վերահսկողության տակ: Այժմ լուրեր են պտտվում նաև այն մասին, որ Արտյոմ Կանևսկոյի մերձավորները ապրիլյան ընտրությունների շրջանում բավականին ակտիվ մասնակցություն են ունեցել, սատարել իշխող ուժին ու որպես փոխհատուցում` կարծել են՝ կարող են «մարսել» 1-2 սպանությունը: Թե որքանով են այս լուրերը հավաստի, ցույց կտա ժամանակը: Եվ ահա, ինչպես տեսնում ենք` տեղի ունեցած մահափորձի գործով ուշագրավ զարգացումները շարունակվում են:
Ինչպես է վնասազերծվում քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյի թիկնազորը. armlur.am
| Դիտվել է`
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ