Հայաստանի հավաքականի ժամանումը Պոդգորիցա. vivaronews.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Հայաստանի հավաքականի ժամանումը Պոդգորիցա. vivaronews.am

Հայաստանի ազգային հավաքականը քիչ առաջ ժամանեց Չեռնոգորիայի մայրաքաղաք: Վաղը՝ հունիսի 10-ին, ﬔր ընտրանին ԱԱ-ի ընտրական փուլի շրջանակներում մրցելու է տեղի հավաքականի հետ:

Մեր հավաքականն հանգրվանել է Պոդգորիցայի «Հիլթոն Պոդգորիցա Ցռնա Գորա» հյուրանոցում: Հունիսի 9-ին՝ 20:30-ին «Գրադսկի» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի նախախաղային մամուլի ասուլիսը: Նույն օրը՝ ժամը 21:00-ին, «Գրադսկի» մարզադաշտում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն ﬔդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար: Հետևեք Վիվառո Նյուզի ֆեյսբուքյան էջին՝ ուղիղ ﬕացուﬓերը դիտել համար: