Երևանում մեկնարկեց «Արտ Ֆեստ» փառատոնը, որն անցկացվում է հինգերորդ անգամ։ Փառատոնի բացումն ազդարարվեց «Վեստսայդյան պատմություն» պարային ներկայացմամբ։
Այն ամփոփում է երիտասարդների աշխատանքները թատերական արվեստ, կինոարվեստ, կերպարվեստ, երգարվեստ, հագուստի մոդելավորում, դեկորատիվ-կիրառական արվեստ, գրականություն ոլորտներում։ Փառատոնին ներկայացված է 500 երիտասարդ Հայաստանից ու արտերկրից։ Ժյուրիի կազմում ոլորտի պրոֆեսիոնալ մասնագետներն են։ Tert.am Life-ը ներկայացնում է միջոցառման մանրամասները:
«Այս տարի Հայաստան են ժամանելու արտասահմանցի մասնակիցներ և ժյուրիի անդամներ Շվեդիայից, Ռուսաստանից, Չեխիայից, Տանզանիայից, Վրաստանից, Ուկրաինայից ու Ղազախստանից»,- փառատոնի բացմանն ասաց «Արտ Ֆեստ»-ի նախագահ Էրիկ Բարսեղյանը, ապա ներկայացրեց ժյուրիի հայաստանյան կազմին։
Նրանց թվում են փառատոնի գեղարվեստական ղեկավար Դավիթ Հակոբյանը, Լալա Մնացականյանը, Երվանդ Երզնկյանը, Աննա Հեքեքյանը, Նադեժդա Սարգսյանը, Վիգեն Չալդրանյանը, Միքայել Պողոսյանը, Կարինե Խոդիկյանը, Անետա Երզնկյանը, Արամ Նիկոլյանը, Լիլիթ Մարգարյանը, Նազենի Հովհաննիսյանը, Կարեն Աղամյանը, Աշոտ Համբարձումյանը,Դավիթ Մինասյանը, Սամվել Սևադան և այլք։ Մրցութային ծրագրում ընդգրկված ներկայացումների դիտումները սկսվել են մարտի սկզբին:
Ամբողջությամբ՝ life.tert.am