Պորտուգալիան, Շվեդիան և Նիդեռլանդները հաղթեցին. այլ արդյունքներ
Advertisement 1000 x 90

Պորտուգալիան, Շվեդիան և Նիդեռլանդները հաղթեցին. այլ արդյունքներ

Ֆուտբոլի աշխարհի 2018 թվական առաջնությանը ընտրական փուլում կայացա A, B և H ենթախմբերի հանդիպումները:

A խմբում կենտրոնական հանդիպումը կայացավ Շվեդիայում, որտեղ շվեդները հյուրընկալել էին Ֆրանսիային: Տան տարերին հաջողվեց վերջին րոպեին խփած գոլով հաղթել Ֆրանսիային (2:1): Խմբի մյուս խաղում Նիդեռլանդների ազգային թիմ 5 անպատասխան գնդակ ուղարկեց Լյուքսեմբուրգի դարպասը (5:0): Եվ Բելառուսի թիմը 2:1 հաշվով գերազանցեց Բուլղարիային:

B խմբում Պորտուգալիայի հավաքականն արտագնա խաղում 0:3 հաշվով պարտության մատնեց Լատվիային: Շվեյցարիան 0:2 հաշվով հաղթեց Ֆարերյան կղզիների թիմին: Անակնկալ հաշիվ գրանվեց Անդորրա-Հունգարիա խաղում, որտեղ հյուրընկալող Անդորրան հաղթեց նվազագույն հաշվով:

H խմբում Էստոնիան 0:2 հաշվով զիջեց Բելգիային: Բոսնիա-Հերցեգովինա-Հունաստան խաղում դարպասի գրավում չարձանագրվեց: Կիպրոսի ընտրանին 1:2 հաշվով հաղթեց Ջիբրալթարին: